26 և 35 տարեկան երկու երիտասարդները «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվել են բաժին
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 26-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Էջմիածին-Մարգարա ճանապարհից բաժին են տեղափոխել 26 և 35 տարեկան երկու երիտասարդների՝ 26 տարեկանի վարած «Մերսեդեսով» հանդերձ:
Բաժնում 35-ամյա երիտասարդը հայտնել է, որ մեքենայի սրահում առանց թույլտվության գազային ատրճանակ կա, որն իրենն է:
«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: