Բաժիններ՝

Քենիայում կրոնական պաշտամունքի զոհերի թիվը հասել է 83-ի

Քենիայում կրոնական պաշտամունքի հետևորդների զանգվածային մահվան հետաքննության շրջանակում հայտնաբերված մարմինների թիվը հասել է 83-ի այն բանից հետո, երբ ոստիկանները զանգվածային գերեզմանոցից հանել են ևս 10 հոգու մարմին: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:

Ոստիկանները օրեր շարունակ որոնումներ էին կատարում Մալինդի ծովափնյա քաղաք Շաքահոլայի անտառում այն բանից հետո, երբ տեղեկություն էին ստացել, որ այնտեղ գործում է կրոնական խումբ, որի հովիվը` Փոլ Մաքենզի Նթենգեն, հետևորդներին պատվիրում է սովամահ լինել «Աստծուն հանդիպելու համար»:

Ավելի վաղ արտակարգ ծառայություններին հաջողվել էր գտնել 29 ողջ մնացածի:

Այսօր հայտնաբերված 10 մահացածների թվում եղել է 3 երեխա։ Արտակարգ ծառայությունները հայտնաբերել են նաև ևս 2 ողջ մնացածի։

«Բարի լուր» պաշտամունքի հովիվ Մաքենզի Նթենգեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտնաբերել են չորս մարդկանց դիեր, որոնք, ենթադրաբար, մահացել են նմանատիպ հանգամանքներում: Անցած ամսին նա արդեն կալանավորվել էր երկու երեխաների մահվան հետ կապված գործով, սակայն հետո ազատ էր արձակվել 10 հազար շիլլինգ (շուրջ 74 դոլար) գրավի դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930