Բաժիններ՝

Երկրում ծանր քրեածին իրավիճակ է. 2017թ. համեմատ հանցագործությունների թիվը 2020թ. աճել է 4110-ով

2018թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն առիթ-անառիթ հպարտանում են իրենց ձեռքբերումներով, ներկայացնում են ինչ-որ թվեր, վիճակագրական ցուցանիշներ, որոնք հետագայում շատ արագ հերքվում են մասնագետների ու փորձագիտական շրջանակների կողմից:

Վերջին շրջանում անզեն աչքով անգամ նկատվում է, որ երկրում քրեածին իրավիճակն անննախադեպ աշխույժ է: Օրը ցերեկով քաղաքի կենտրոնում մարդ են սպանում, կրակոցներ են հնչում, զենքի գործադրմամբ հարաբերություններ են պարզվում, էլ չենք խոսում այն մասին, որ բնակարանային ու ավտոպահեստամասերի գողությունները, թմրանյութերի վաճառքն ու գործածումը սովորական բան են դարձել:

168.am-ը որոշեց համեմատել ոստիկանության ամփոփ տեղեկագրերը 2016-2020թթ.: Մեզ հետաքրքրիր էր հանցագործությունների կատարման վիճակագրությունը՝ ըստ հանցատեսակների: Ոստիկանությունից, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, մեզ ուղղորդել էին Վիճակագրական վարչության armstat.am կայք, որտեղից էլ գտանք մեզ հետաքրքրող թվային տվյալները:

Ստորև ներկայացնում ենք 2016-2020թթ. կատարված հանցագործությունների վիճակագրությունը՝ ըստ առանձին հանցատեսակների:

2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ Վիճակագրության վարչության կայքի տեղադրած տվյալների, գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 16983 է, այդ թվում՝

  • Ոչ մեծ ծանրության – 8377
  • Միջին ծանրության – 5633
  • Ծանր – 2800
  • Առանձնապես ծանր – 173
  • Ընդհանուր քանակից հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ հանցագործություն – 60

Մարդու դեմ ուղղված հանցագործություններ – 4462, որից՝

  • սպանություն- 64
  • սպանության փորձ – 29
  • դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը – 1031,

որից՝

  • ծանր – 184,
  • սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ – 108, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ – 24
  • մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ – 3 230

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ- 2 610, այդ թվում՝

  • հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի շրջանառությունը – 636
  • ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը – 637, որից` մահվան ելքով – 162
  • խուլիգանություն – 179, որից՝ զենքի գործադրմամբ – 24
  • թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ – 891, որից` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը – 885, դրանից` իրացնելու նպատակով՝ 465
  • հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 267

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ –  6 911, այդ թվում՝

  • պետական կամ հանրային գույքի հափշտակություններ – 88 
  • որից գողություն – 58
  • խարդախություն – 3
  • յուրացում կամ վատնում – 27
  • անձնական գույքի հափշտակություններ – 6305

որից`

  • ավազակություն – 51 
  • կողոպուտ – 233
  • գողություն – 4980
  • դրանից՝ բնակարանային – 1157
  • խարդախություն – 868
  • յուրացում կամ վատնում – 173
  • տրանսպորտային միջոցներ փախցնելը – 42
  • սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 476

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ – 568,

այդ թվում՝

  • կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը – 150
  • տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 418

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ – 2 386,

այդ թվում՝

  • պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելը – 138
  • կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը – 62
  • իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը – 53
  • պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ – 2 133
  • Այլ հանցագործություններ – 46

Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործություններ – 626

2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ Վիճակագրության վարչության կայքի տեղադրած տվյալների, գրանցված հանցագործությունների ընդհանուր  քանակը 17898 է 2016թ.-ի 16983-ի համեմատությամբ, այդ թվում՝

  • ոչ մեծ ծանրության – 9715
  • միջին ծանրության – 5618
  • ծանր – 2404
  • առանձնապես ծանր – 161
  • Ընդհանուր քանակից հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ հանցագործություն – 49
  • Մարդու դեմ ուղղված հանցագործություններ – 4443,

որից՝

  • Սպանություն – 46
  • սպանության փորձ – 23
  • դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը – 1003, որից ծանր – 184, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ – 88, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ – 24
  • մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ – 3 283

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ 3196, այդ թվում՝

  • հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի շրջանառությունը – 756
  • ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը – 836, որից` մահվան ելքով 159
  • խուլիգանություն – 173, որից՝ զենքի գործադրմամբ – 35
  • թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ – 1123, որից` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ 1118, դրանից` իրացնելու նպատակով – 535
  • հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 308

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ –  6 961, այդ թվում՝

  • պետական կամ հանրային գույքի հափշտակություններ – 110
  • կողոպուտ – 1
  • որից գողություն – 51
  • խարդախություն – 20
  • յուրացում կամ վատնում – 38
  • անձնական գույքի հափշտակություններ – 6385
  • որից` ավազակություն – 37
  • կողոպուտ – 166
  • գողություն – 5105
  • դրանից՝ բնակարանային – 763
  • խարդախություն – 878
  • յուրացում կամ վատնում – 199
  • տրանսպորտային միջոցներ փախցնելը – 38
  • սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 428

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ – 483, այդ թվում՝

  • կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը – 65
  • տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 418

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ – 2 689, այդ թվում՝

  • պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելը – 139
  • կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը – 135
  • իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը – 47
  • պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ – 2368
  • Այլ հանցագործություններ – 126
  • Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործություններ – 553

2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ Վիճակագրության վարչության կայքի տեղադրած տվյալների, գրանցված հանցագործությունների ընդհանուր  քանակը 20267 է 2016թ.-ի 16983– ի և 2017թ.-ի 17898-ի համեմատությամբ, այդ թվում՝

  • ոչ մեծ ծանրության – 9658
  • միջին ծանրության – 7176
  • ծանր – 3224
  • առանձնապես ծանր – 209

Ընդհանուր քանակից հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ հանցագործություն – 53

Մարդու դեմ ուղղված հանցագործություններ – 4452, որից՝

  • սպանություն – 34
  • սպանության փորձ – 30
  • դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը – 921, որից ծանր – 176, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ – 84, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ – 25
  • մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ – 3 283

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ 3225, այդ թվում՝

  • հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի շրջանառությունը – 623
  • ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը – 1143, որից` մահվան ելքով – 205
  • խուլիգանություն – 219, որից՝ զենքի գործադրմամբ – 50
  • թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ – 826, որից` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ 803, դրանից` իրացնելու նպատակով՝ 405
  • հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 414

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ –  8713, 2017թ.-ի 6 961 համեմատությամբ, այդ թվում՝

  • պետական կամ հանրային գույքի հափշտակություններ – 445
  • ավազակություն – 1
  • կողոպուտ – 0
  • որից գողություն – 51
  • խարդախություն – 180՝ 9 անգամ ավել, քան նախորդ տարի
  • յուրացում կամ վատնում – 213՝ 5.6 անգամ ավել, քան նախորդ տարի
  • անձնական գույքի հափշտակություններ – 7608, 2017թ.-ի 6385-ի համեմատ
  • որից` ավազակություն – 41
  • Կողոպուտ – 220
  • Գողություն – 5945
  • դրանից՝ բնակարանային – 1223, նախորդ տարվա համեմատ՝ 460-ով ավելի
  • խարդախություն – 1114, նախորդից 236 դեպքով ավելի
  • յուրացում կամ վատնում – 288, նախորդ տարվա 199-ի փոխարեն
  • տրանսպորտային միջոցներ փախցնելը – 47
  • սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 613

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ – 551, այդ թվում՝

  • կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը – 177՝ 2017թ.-ի 65 դեպքի դիմաց
  • տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 374

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ – 3113, նախորդ տարվա 2689-ի դիմաց,  այդ թվում՝

  • պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելը – 240, 2017թ.-ի 139-ի համեմատ
  • կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը – 468, 2017թ.-ին՝ 135
  • իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը – 45
  • պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ – 2360
  • Այլ հանցագործություններ – 213

Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործություններ- 1334, 2017թ.– 53

2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ Վիճակագրության վարչության կայքի տեղադրած տվյալների, գրանցված հանցագործությունների ընդհանուր  քանակը 21768 է 2016թ.-ի 16983-ի և 2017թ.-ի 17898-ի և 2018թ.-ի 19887-ի համեմատությամբ, այդ թվում՝

  • ոչ մեծ ծանրության – 11005
  • միջին ծանրության – 6930
  • ծանր – 3581
  • առանձնապես ծանր – 252

Ընդհանուր քանակից հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ հանցագործություն – 61

Մարդու դեմ ուղղված հանցագործություններ – 3560, որից՝

  • սպանություն – 41
  • սպանության փորձ – 25
  • մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը – 6
  • դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը – 926, որից ծանր – 195, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ – 87, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ – 16
  • մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ – 2481

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ – 3263, այդ թվում՝

  • հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի շրջանառությունը – 468
  • ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը – 1227, որից` մահվան ելքով – 186
  • խուլիգանություն – 275, որից՝ զենքի գործադրմամբ – 61
  • թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ – 914, որից` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ 834, դրանից` իրացնելու նպատակով՝ 403
  • հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 379

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ –  11186, 2018թ.-ի 9208-ի համեմատությամբ, այդ թվում՝

  • պետական կամ հանրային գույքի հափշտակություններ – 436
  • ավազակություն – 0
  • կողոպուտ – 1
  • որից գողություն – 96
  • խարդախություն – 45
  • յուրացում կամ վատնում – 294՝ 82 դեպքով ավել, քան նախորդ տարի
  • անձնական գույքի հափշտակություններ – 9988, 2018թ.-ի 8086-ի համեմատ
  • որից` ավազակություն – 52
  • կողոպուտ – 159
  • գողություն – 8298, նախորդ տարվա 6595-ի համեմատ՝
  • դրանից՝ բնակարանային – 1348, նախորդ տարվա համեմատ՝ 262-ով ավելի
  • խարդախություն – 1253, նախորդից 143 դեպքով ավելի
  • յուրացում կամ վատնում – 232
  • տրանսպորտային միջոցներ փախցնելը – 46
  • սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 716

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ – 725, 2018թ.-ից 241-ով ավելի, այդ թվում՝

  • կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը – 356, 2018թ.-ի 144 դեպքի դիմաց
  • հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում)-9
  • տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 369

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ – 2710,  այդ թվում՝

  • պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն և փորձ – 1 
  • պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելը – 304, 2018թ.-ի 215-ի համեմատ 
  • կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը – 275
  • իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը – 41
  • պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ – 2089
  • Այլ հանցագործություններ – 324

Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործություններ – 1054

2020թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ Վիճակագրության վարչության կայքի տեղադրած տվյալների, գրանցված հանցագործությունների ընդհանուր  քանակը 22008 է,  2016թ.-ի 16983-ի և 2017թ.-ի 17898-ի և 2018թ.-ի 19887-ի և 2019թ.-ի 21768-ի համեմատությամբ, այդ թվում՝

  • ոչ մեծ ծանրության – 11434
  • միջին ծանրության – 6868
  • ծանր – 3445
  • առանձնապես ծանր – 261

Ընդհանուր քանակից հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ հանցագործություն՝  76

Մարդու դեմ ուղղված հանցագործություններ – 3706, որից՝

  • սպանություն – 41
  • սպանության փորձ – 34
  • մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը – 6
  • դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը – 891, որից ծանր – 191, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ – 78, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ – 26
  • մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ – 2656
  • Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ – 4027, 2019թ.-ին՝ 3263, այդ թվում՝
  • հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի շրջանառությունը – 553
  • ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը – 1034, որից` մահվան ելքով՝ 153
  • խուլիգանություն – 293, որից՝ զենքի գործադրմամբ 86՝ 25-ով ավել, քան 2019թ.-ին
  • թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ – 1062, որից` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ 946, դրանից` իրացնելու նպատակով՝ 463
  • հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 1085՝ 706-ով ավել, քանի 2019թ.-ին

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ –  10765, այդ թվում՝

  • պետական կամ հանրային գույքի հափշտակություններ – 380
  • ավազակություն – 1
  • կողոպուտ – 0
  • որից գողություն – 93
  • խարդախություն – 52
  • յուրացում կամ վատնում – 234
  • անձնական գույքի հափշտակություններ – 9420
  • որից` ավազակություն – 24
  • կողոպուտ – 138
  • գողություն – 7708
  • դրանից՝ բնակարանային – 1016
  • խարդախություն – 1253
  • յուրացում կամ վատնում – 258
  • տրանսպորտային միջոցներ փախցնելը – 34
  • սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 931

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ – 653, այդ թվում՝

  • կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը – 260, 2018թ.-ի 144 դեպքի դիմաց
  • հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) – 20
  • տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ – 373

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ – 2519,  այդ թվում՝

  • պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելը – 441, 2019թ.-ի 304-ի համեմատ
  • կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը – 162
  • իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը – 63
  • պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ – 1853
  • Այլ հանցագործություններ – 338
  • Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործություններ – 1065

Միայն կատարված հանցագործությունների ընդհանուր քանակի վիճակագրական տվյալները խոսում են այն մասին, որ իշխանափոխությունից հետո արձանագրվել է հանցագործությունների կտրուկ աճ:

Եվ եթե, օրինակ, 2017թ.՝ իշխանափոխության նախընթաց տարում,  այդ թիվը 17898 է եղել, 2020թ.-ին այն արդեն դարձել է  22008՝ 2018-2019թթ. դինամիկ աճով: Այսինքն՝ իշխանափոխությունից առաջվա համեմատ 2020 թվին հանցագործությունների քանակն ավել է եղել 4110-ով:

Առանձին հանցատեսակների գծով վերլուծությունը ցույց է տալիս, որ աճել են հատկապես սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ յուրացումը կամ վատնումը, գողությունները, խարդախությունը, տնտեսական գործունեության դեմ հանցագործությունները, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները:

Եթե ուսումնասիրում ենք ծանր, առանձնապես ծանր, հրազենի կիրառմամբ կատարված հանցագործությունների, սպանության ու սպանության փորձի վիճակագրությունը իշխանափոխության նախընթաց՝ 2017թ.-ին և հաջորդող 2018, 2019 և 2020թթ., բավականին տխուր պատկեր է արձանագրվում: Համանման կամ գրեթե համանման պատկեր է նաև այլ հանցագործությունների գծով:

Այնպես որ, իշխանությունների պնդումը, թե քրեածին իրավիճակը երկրում վերահսկելի է, իրականությանը չի համապատասխանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս