Երևանում մեկնարկող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանն ամբողջական կազմով է մասնակցում
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ամբողջական կազմով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Ապրիլի 25-ին Երևանում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանդես կգա հետևյալ կազմով. 48 կգ Հովհաննես Հարությունյան, 51 կգ Դավիթ Սաֆարյան, 54 կգ Էրիկ Առուստամյան, 57 կգ Գոռ Ազիզյան, 60 կգ Ոսկան Ոսկանյան, 63,5 կգ Արթուր Մկրտչյան, 67 կգ Յուրա Բաբլումյան, 71 կգ Արման Միսկարյան, 75 կգ Արմեն Պողոսյան, 80 կգ Աղվան Ալեքսանյան, 86 կգ Դավիթ Սիմոնյան, 92 կգ Իշխան Հովսեփյան, գերծանր Ալբերտ Հարությունյան:
Երևանում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը կանցկացվի «Միկա» մարզահամալիրում, որին 30-ից ավել երկրի մոտ 500 մարզիկ է մասնակցում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 2-ին: