«Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին». ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ դիվանագիտական առաքելության գրառումից Facebook-ում:
«Ս.թ. ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությանը։ Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին», – նշված է ՌԴ դեսպանատան գրառման մեջ: