Մարսելի Ֆարո պալատը ներկվել է հայկական եռագույնի գույներով
Մարսելի Ֆարո պալատը ներկվել է հայկական եռագույնի գույներով՝ ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի 108-րդ տարելիցի հիշատակի։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է Մարսելի քաղաքապետ Բենիոտ Պայանը։
«Հայաստանի դրոշի գույներով լուսավորումը նրա համար է, որ երբեք չմոռանանք Ցեղասպանությանը զոհ գնացած հայերին և բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց ազատության համար»,- գրել է Մարսելի քաղաքապետը։