Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ծանրամարտի հավաքականի մարզիչը երևանյան առաջնությունը լավագույններից մեկն է համարում

Մեծ Բրիտանիայի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Մարտինն անդրադարձել է Հայաստանում ընթացող Եվրոպայի առաջնությանը՝ կարծիք հայտնելով, որ սա լավագույն առաջնություններից մեկն է, որին իրենք մասնակցել են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում բրիտանացի մարզիչն ընդգծում է, որ իրենք մասնակցել են տարբեր առաջնությունների տարբեր երկրներում, իսկ Երևանում ընթացող առաջնությունը լավագույններից է։ Նրա խոսքով՝ երևանյան առաջնության միջավայրը, մթնոլորտը ֆանտաստիկ են։

Մեծ Բրիտանիայի ընտրանին, որը Երևանում արդեն երկու բրոնզե մեդալ է նվաճել, առաջիկա օրերին ևս մի քանի մեդալի ակնկալիք ունի:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս