![](/banners/BeFunky-design.jpg)
Հայտնի են Եվրասիական տնտեսական երկրորդ ֆորումի անցկացման ժամկետները
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1109180.jpg)
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է Եվրասիական տնտեսական երկրորդ ֆորումի անցկացման ժամկետները։
Օվերչուկը նշել է, որ ֆորումը կանցկացվի 2023 թվականի մայիսի 24-25-ը, Մոսվկայում։ Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ ֆորումին կմասնակցի ավելի քան 2000 մարդ։
Ֆորումի օրակարգում են պլենար նիստը և 35 թեմատիկ քննարկումները։ Ուշադրության կենտրոնում են լինելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության ակտուալ հարցերը, ներառյալ գիտատեխնիկական համագործակցությունը, ֆինանսական ոլորտը, արդյունաբերությունը և ագրոարդյունաբերական կոմպլեքսը, կլիմայական օրակարգը, էներգետիկան, տեխնիկական կարգավորումները, Միության ներքին շուկայի զարգացումը, էլեկտրոնային առևտուրը, տարածաշրջանային համագործակցությունը։