Բաժիններ՝

Հայաստանի մարմնամարզության հավաքականների անդամները հաջորդիվ ձգտելու են առավել բարձր արդյունքների

Հայաստանի մարմնամարզության մեծահասակների և երիտասարդական ընտրանու անդամներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում գրանցած արդյունքները մարզչական շտաբի և ֆեդերացիայի կատարած աշխատանքի արդյունք են համարում:

«Աշխարհի այս առաջնությանը լավ էինք նախապատրաստվել, մարզիչների հետ լավ աշխատել էինք: Շնորհակալ ենք բոլոր մարզիչներին` Հակոբ Սերոբյանին, Հայկ Նազարյանին, Սոս Սարգսյանին և Արտակ Այդինյանին: Եզրափակիչում ուժեղ մրցակցություն ծավալվեց»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համլետ Մանուկյանը: Հավաքականի անդամ, աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը ընտրանու անդամների ձեռքբերումները կապում է ամբողջ թիմի, ֆեդերացիայի կատարած ջանասեր աշխատանքի հետ:

«Մեզ համար մոտիվացիա էր, որ մեզ աջակցում էին, աջակցում էր ֆեդերացիայի նախագահն անձամբ: Հաջորդիվ ավելի շատ ենք աշխատելու ավելի լավ արդյունքի հասնելու համար»,-ասաց նա:

Հայաստանի մեծահասակների ընտրանու անդամ, աշխարհի չեմպիոնի, Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի կարծիքով՝ ինքը դեռ պետք է աշխատանք կատարի հենացատկի իր վարժության առաջին փորձի վրա:

«Ինձ համար կարևոր է, որ վնասվածք չունենամ: Իմ կարծիքով՝ Օլիմպիական խաղերի համար առավել բարդ ցատկ է պետք դրական արդյունքի հասնելու համար»,-առանձնացրեց նա:

Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Վահագն Դավթյանը ամբողջ թիմի արդյունքները համարում է պատվաբեր: «Մարմնամարզության հավաքականը բոլոր մրցաշարերից լավագույն մեդալներից ունենում է»,-ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության հավաքականը Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճեց երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձավ առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր: Իսկ ահա երիտասարդների աշխարհի առաջնությունում Համլետ Մանուկյանը դարձավ ԱԱ-ի կրկնակի ոսկե մեդալր, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձավ փոխչեմպիոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս