Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:
Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 15,033միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին, բայց նժույգ-թափերի վարժությունում:
Նախօրեին Արթուր Դավթյանը դարձել էր Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի վարժության բրոնզե մեդալակիր, իսկ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր օղակների վարժությունում:
Եվրոպայի ՉԵՄՊԻՈՈՈՆ
Թուրքիա, քաղաք՝ Անթալիա
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության 2023
🇦🇲🇦🇲🇦🇲
Արթուր Դավթյան
հենացատկ 15,033
Project Inter-Invest
ՀՀ կառավարությունPosted by Gymnastics Federation of Armenia on Sunday, April 16, 2023