
34-ամյա Գոռ Պ.-ն հետախուզվում էր ավազակությանը հանցակցելու մեղադրանքով

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Կոտայքի բաժին է տարվել 34-ամյա Գոռ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի (Ավազակությանը հանցակցելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան: