
Բժիշկները խոսել են հղի կանանց մոտ ճարպակալման հետևանքների մասին

Մոր ճարպակալումը բացասաբար է անդրադառնում պլասենցայի վիճակի վրա և նվազեցնում է օրգանի ՝ երեխային սննդանյութեր փոխանցելու կարողությունը ։ Նման եզրակացության են հանգել Քեյփթաունի համալսարանի (ՀԱՀ) գիտնականները, որոնց աշխատանքը, shantnews-ի փոխանցմամբ՝ հրապարակվել է The Journal of Physiology ամսագրում:
Հետազոտությանը ներգրավվել է 18 տարեկանից բարձր 71 կին, որոնցից 52-ը գեր են եղել, իսկ 38-ը՝ շաքարային դիաբետով: Պլասենցայի վերլուծության և պորտալարի արյան կենսաքիմիական վերլուծության հիման վրա գիտնականները պարզել են, որ ճարպակալումն ազդում է պլասենցայի վրա, նույնիսկ ավելին, քան հղիության ընթացքում զարգացող շաքարային դիաբետը:
«Ընդ որում, ճարպակալումը և գեստացիոն շաքարախտը միմյանցից անկախ և միասին յուրահատուկ ազդեցություն են ունենում պլասենցայի կառուցվածքի և էնդոկրին ֆունկցիայի վրա»,— նշվում է նյութում:
Ինչպես պնդում են գիտնականները, ավելորդ քաշն առաջին հերթին բացասաբար է ազդում պլասենցայի խտության և նրա արյունատար անոթների մակերեսի վրա: Սա կարող է բարդություններ առաջացնել մոր և պտղի մոտ, ինչպես նաև մեծացնել երեխայի մահվան ռիսկը, գրում է «Газета.Ru»-ն։