
Երևանում կկայանա քննարկում գեներատիվ արհեստական բանականության թեմայով

Triple S Ventures-ը և AGBU YP-ն ապրիլի 18-ին հրավիրում են Generative AI-ի մասին պանելային քննարկման, որի ընթացքում ոլորտի փորձագետները կկիսվեն տեխնոլոգիայի վերաբերյալ իրենց պատկերացումներով, փորձով և հեռանկարներով:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:
Մասնակիցները կծանոթանան Generative AI-ի վերջին առաջընթացներին, դրա ազդեցությանը մի շարք ոլորտներում, հնարավորություններին ու մարտահրավերներին։
Քննարկմանը կմասնակցեն Krisp-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը, StarNews-ի պրոդուկտի և տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն ԶարԷ Բաղդասարյանը, Metric-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հրանտ Դավթյանը։