Երեկ ԵՄ դիտորդները տեղում չեն եղել. Արարատ Միրզոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, թե ապրիլի 11-ին Տեղ գյուղում ադրբեջանական և հայկական ԶՈւ ներկայացուցիչների բախման ժամանակ արդյո՞ք այդ ամենը եղել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դիտարկման ներքո։

«Արդյո՞ք ԵՄ առաքելությունը հնարավորություն ունեցել է, այդ թվում՝ տեխնիկապես արձանագրելու այդ սադրանքները, եթե այո, ապա արդյո՞ք գոյություն ունի այդ արձանագրումների հիման վրա որևէ մեխանիզմ՝ արագ արձագանքման ԵՄ-ի կողմից»,- հետաքրքրվեց Էդուարդ Աղաջանյանը։

Պատասխանելով, Արարատ Միրզոյանն ասաց, որ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական զինված ուժերի զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ  միջնորդական առաքելությանը։

«Այսօր արդեն ԵՄ առաքելության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ։ Իրենք նշել են, որ տեղում չեն եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են։ Պարոն Աղաջանյան, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն՝ ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում։ Ոչ, հրապարակային մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս