«ԱԺ-ում Աբրահամյան Տիգրանը կարողացավ մի շատ կարևոր խոստովանություն քաշել ՊՆ փոխնախարարից». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ-ում Աբրահամյան Տիգրանը՝ հարցերը ճիշտ կառուցելով ու քպ-ական ուսապարկերի սադրանքներին չտրվելով, կարողացավ մի շատ կարևոր խոստովանություն քաշել ՊՆ փոխնախարարից։

«Ցուցմունքների մեջ խճճվելով» փոխնախարարն, ի վերջո, հայտարարեց, որ հայ և ադրբեջանցի զինվորականների «բանակցությունները» (երեկ այդպիսի մի «բանակցություն» ավարտվեց 4 հայ տղերքի զոհվելով և 6 վիրավորով մեզ համար) սահմանազատմամբ զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի գործունեության մի մասն է!!!

Այսինքն՝ թուրք-նիկոլական դաշինքն առանց ոչ մի թուղթ ստորագրելու (կամ գուցե գաղտնի ստորագրելով, չգիտեմ) արդեն սահման է գծում։

Ու հենց այդ պատճառով են ադրբեջանցիք էսպես բացեիբաց, լկտիաբար մեր հողում ամրանում ու դեռ մի բան էլ պահանջներ ներկայացնում։

Թե բա՝ «ադրբեջանական սադրանք»…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930