Մինչև օրվա վերջ պատասխան կտամ. Կամո Արեյանը` Ավինյանին
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևանգազ»-ի ղեկավար Վազգեն Արտաշեսյանին հարց ուղղեց, թե ինչպե՞ս է մասնավորի հետ նոր գազատարների կառուցման ընթացքը:
Վազգեն Արտաշեսյանը նախ պատասխանեց, թե նորմալ է, հետո ավելացրեց՝ ուղղակի վարձակալների հետ կապված մի թեթև խնդիր կա:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը միջամտեց՝ հաստատելով, որ փոքր խնդիր է առաջացել վարձակալների հետ:
«Այսօր մինչև օրվա վերջ վերջնական լուծումը կգտնվի: Ընտրել ենք այնպիսի հատված, որ որևէ մեկի չխանգարեր և չտուժեր ասֆալտբետոնյա ծածկույթը: Մինչև օրվա վերջ Ձեզ կտամ սպառիչ պատասխան: Որևէ լուրջ խնդիր չկա»,- մանրամասնեց Կամո Արեյանը:
Հավելենք, որ խոսքը Մոնթե Մելքոնյան, Դալմայի այգիների հատվածի մասին է: