
Եթե ուզում եմ ապրել միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ. Աննա Վարդապետյան

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ապրիլի 7-ին մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին:
«Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ: Հարգանքը չի ձեւավորվում ես քեզ հարգում եմ բառերով, ես պետք է հարգեմ դիմացինին եւ տեսնեմ այն ճանապարհը, որը նա անցնում է »,- ասել է նա: