
33-ամյա Հայկ Հ.-ն հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 5-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել 33-ամյա Հայկ Հ.-ին, որը մարտի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: