«Գոյ» թատրոնի տնօրենի մրցույթը կայացավ. հաղթող չկա
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի տնօրենի մրցույթը, որը տեղի է ունեցել այսօր՝ ԿԳՄՍՆ-ում, ավարտվել է:
Մրցույթին մասնակցել է երկու թեկնածու՝ Սարգիս Արզումանյանը և Էլիզա Մանթաշյանը: Երկուսն էլ՝ «Գոյ» թատրոնից:
ԿԳՄՍՆ-ից 168.am-ին հայտնեցին, որ Էլիզա Մանթաշյանը չի ներկայացել, իսկ Սարգիս Արզումանյանը չի հաղթահարել թեստավորման փուլը, հետևաբար, որևէ մեկը տնօրեն չի ընտրվել:
Տնօրենի պարտականությունները կշարունակի կատարել Սարգիս Չոլոյանը:
Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է լուծարել «Գոյ» թատրոնը՝ որպես առանձին միավոր, և միացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը դեմ է միավորմանը՝ համարելով, որ միտում կա այդպիսով դադարեցնել թատրոնի գործունեությունը։