Բաժիններ՝

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի այգին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հանրային այգին վերանվանվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանը։

Նշվում է, որ հանրային այգին Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու որոշումը միաձայն ընդունել է Պետախ Տիվկայի քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Ռամի Գրինպերկի գլխավորությամբ։

Բացման արարողությանը Երուսաղեմի հայոց պատրիարքարանից մասնակցել են դիվանապետ Տ․Աղան աբեղա Գոգչյանը, Հոգեշնորհ Տ. Վազգէն Աբղ. Ալեքյանը։

Այգում բացված հուշաքարի վրա արված է հետևյալ գրառումը․

««Շառլ Ազնավուր (1924-2018)․ Երգիչ, երգահան, դերասան, ֆրանսացի, համաշխարհային շանսոնյե, ով կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին և արժանացել է Ազգային հերոսի կոչման: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրյան ընտանիքին հաջողվել է բնաջնջումից փրկել տասնյակ հրեական ընտանիքների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930