Երևանի գերեզմանատներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 01:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նվեր Սաֆարյան և Մարշալ Խուդյակով 4-րդ նրբանցքի խաչմերուկում, բախվել են «Mitsubishi Pajero» և «Volkswagen Golf» (վարորդ՝ Ա․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը։