Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել Վանաձորի ռեստորաններից մեկի տանիքում

Ապրիլի 1-ին՝ ժամը 17։55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «ԱՅԳ» ռեստորանային համալիրի սրահի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի խճուղու թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ» ռեստորանային համալիրի սրահներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։23-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 20 քմ) և փրփրապլաստ (մոտ 40 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս