Իրանն իրեն իրավունք է վերապահում Իսրայելի պետական ​​ահաբեկչությանը պատասխանել համապատասխան ժամանակ և համապատասխան վայրում. Իրանը նախազգուշացրել է Իսրայելին

Իրանն իրեն իրավունք է վերապահում Իսրայելի պետական ահաբեկչությանը պատասխանել համապատասխան ժամանակ և համապատասխան վայրում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Կանանին։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

Կանանին այս մասին ասել է՝ ի պատասխան Սիրիայում Իսրայելի ավիահարվածների ժամանակ իրանցի ռազմական խորհրդականների զոհվելուն։ Նա իր ցավակցությունն է հայտնել ուրբաթ Դամասկոսի որոշ հատվածների վրա Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի երկու ռազմական խորհրդականի զոհվելու կապակցությամբ։

«Շարունակելով իր ագրեսիան ընդդեմ Սիրիայի՝ սիոնիստական ռեժիմը խախտում է այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային նորմերը և օրենքները», – ասել է Կանանին՝ բնութագրելով հարձակումները որպես ահաբեկչության շարունակմանն ուղղված հարձակումներ։

«Ի լրումն նման ագրեսիվ և հանցավոր արարքների քաղաքական և իրավական հետապնդման, Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի կեղծ ռեժիմի պետական ահաբեկչությանը համապատասխան ժամանակ և համապատասխան վայրում»,- ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս