![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից 31 մարդ է կյանքից զրկվել
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/Corona1.jpg)
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 9,6 հազար։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 հիվանդ, հայտնում է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
Անցած 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվածների թիվը կազմել է 589, նախորդ օրվա համեմատ նվազել է 49,4 տոկոսով։
Ռուսաստանի Դաշնության ինը մարզերում արձանագրվել է COVID-19-ով հոսպիտալացումների թվի աճ, 66-ով նվազել է։ Երկրի տասը շրջաններում իրավիճակը մնացել է անփոփոխ։
Մեկ օրում ապաքինվել է ավելի քան 9,8 հազար մարդ։