Բաժիններ՝

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով զիջեց «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆիորենտինա»-ին:

Առաջին կեսում «Ինտեր»-ն ակնհայտ առավելություն ուներ, սակայն չէր իրացնում պահերը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մի քանի լավ հնարավորություն ուներ առաջ մղելու միլանյան թիմին:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ֆիորենտինա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Բոնավենտուրան: «Ինտեր»-ին խաղի մնացած հատվածում այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացը:

«Ինտեր»- «Ֆիորենտինա»` 0:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 79-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ւնտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 50 միավոր: 52 միավորով երկրորդ հորիզոնականում «Լացիո»-ն է: «Նապոլի»-ն հավաքել 71 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս