Բաժիններ՝

Ռուսաստանում փականագործը վիճակախաղով 1 միլիարդ ռուբլի է շահել

«Ռուսկոյե լոտո» վիճակախաղի ամանորյա խաղարկության հաղթող է դարձել Նիժնի Նովգորոդից փականագործ Ալեքսանդր Զեմսկովը։ Նրա շահումը կազմել է 1 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն՝ հղում անելով «Ստոլոտո» պետական վիճակախաղերի դիստրիբյուտորին։

Ալեքսանդր Զեմսկովն իր հաղթանակի մասին իմացել է «Ամանորյա միլիարդ» խաղարկության ուղիղ եթերում՝ հունվարի 1-ին, սակայն հաղթանակի համար դիմել է փետրվարի կեսերին։

«Հաղթողը շատ ավելի ուշ է դիմել շահումի համար. առաջին մի քանի օրերին ամուսինները չէին կարողանում հավատալ կատարվածին, այնուհետև ուսումնասիրում էին խոշոր շահումների մշակման կարգի մասին տեղեկատվությունը», – հայտնել են ընկերությունից:

«Մենք միտումնավոր սպասում էինք, որ վիճակահանության շուրջ աղմուկը մարի: Որոշեցինք անձամբ գալ «Ստոլոտո» վիճակախաղի կենտրոն, վերջապես պարզել ամեն ինչ, տրամադրել տոմսի բնօրինակը և փաստաթղթեր ներկայացնել գրանցման համար։ Հիմա էլ չենք կարող հավատալ, որ սա երազանք չէ, այլ իրականություն»,- ասել է Զեմսկովն ու ավելացրել, որ շահումը ստանալուց հետո իր ընտանիքը «հրաժեշտ է տալու վարկերին», ինչպես նաև գնելու է նոր մեքենա։

Հարկերի գանձումից հետո Զեմսկին կստանա 850,1 մլն ռուբլի՝ տոմսը ներկայացնելուց հետո 180 օրացուցային օրվա ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930