Փաշինյանի աշխատակազմին 5 միլիարդ դրամ է հատկացվել
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հերթական անգամ բաժնետոմսեր է ձեռք բերել. այս անգամ այդ նպատակի համար 2023 թվականի պետական բյուջեից հատկացվել է 5 միլիարդ դրամ։
Այդ գումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում Փաշինյանի աշխատակազմը բաժնետոմսեր է ձեռք բերել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում։
Այս ոչ հրապարակային փակ ֆոնդը հանդիսանում է է ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը։
Որպեսզի հասկանանք, թե, օրինակ, հաջողության ի՞նչ պատմություն է արձանագրել այս ֆոնդը, բավական է հիշել, որ հենց այս ֆոնդն է զբաղվել տնտեսության վրա COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի ազդեցության հարցերով։