Բաժիններ՝

31-ամյա տղամարդու մոտ «Մակարով» մարտական ատրճանակ կար

Մարտի 31-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ:

Նրանք ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով մայրաքաղաքի Խորենացու փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 44 և 31 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Տոյոտա»-ով հանդերձ։

Խուզարկությամբ 31-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս