Բաժիններ՝

41-ամյա Արթուր Խ.-ն 2015 թվականից հետախուզվում էր Ղրիմի Հանրապետության Ալուշտա քաղաքի ոստիկանության կողմից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 41-ամյա Արթուր Խ.-ն: Նա 2015 թ. դեկտեմբերի 10-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության Ալուշտա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930