ՃՏՊ Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 1-ին, ժամը 06:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Բ. Ռ.) և «Renault» (վարորդ՝ Հ. Է.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորներ Ա. Մ.-ն և Հ. Ս.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: