
«Իրականությունն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում օկուպացված կետեր ունի, ունի գրաված բարձունքներ, և բարձունքներ, որոնք հանձնվել են ձեր նման դավաճանների կողմից». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը գրում է. «Այ գրպանից գրպան թռնող, քո հին շեֆին գումարում ենք հիմիկվանին, ապա քեզանից ստանում ենք կլասիկ դավաճան։
Դուք ամեն ինչ փորձում եք անել, որ ցրեք ադրբեջանական կողմի` Տեղ համայքնում տեղակայվելու թեման, որ ցրեք ձեր պարտվողական ու հող հանձնելու մարտավարությունը, ձեր զիջումները, առանց փամփուշտի հանձնած հողերը։
Դուք ուզում եք քողարկել այն իրավիճակը, որն այսօր ստեղծված է Արցախում և Հայաստանում, բայց մենք թույլ չենք տա, որ նման մանիպուլյացիաներով խեղաթյուրեք իրականությունը և ժողովրդից փորձեք թաքցնել այն։
Իրականությունն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում օկուպացված կետեր ունի, ունի գրաված բարձունքներ, և բարձունքներ, որոնք հանձնվել են ձեր նման դավաճանների կողմից։
Դու, Հայկ Կոնջորյան, խոսելով Հայկ Մամիջանյանի մասին, պետք է իմանաս մի բան, որ ի տարբերություն քեզ ու քո նմանների` Հայկը եղել է և կա այն քաղաքական ընտանիքի անդամ, որի նպատակը հիմնադրման առաջին իսկ օրվանից եղել է ազգային ինքնորոշման ապահովումը, անկախության ապահովումն ու պահպանումը, ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը, այն քաղաքական ուժի, որի ղեկավարը կանգնած է ՀՀ բանակի հիմնադրման ակունքներում, այն բանակի, որը ջախջախիչ հաղթանակ է տարել Արցախյան առաջին պատերազմում և Ապրիլյան քառօրյա պատերազմում, քաղաքական ուժի, որի հիմնադիրները կանգնած են ՀՀ անկախության ակունքներում։
Եվ, իրերը կոչելով իրենց անուններով, պետք է նշել, թե դուք ով եք. դուք ֆալսիֆիկատորների, կեղծարարների և մանիպուլյատորների ոհմակ եք, որոնք որ ամրագրել են իրենց տեղը քաղաքական աղբանոցում, և դու, Հայկ Կոնջորյան, այդ աղբանոցում զբաղեցնելու ես քո պատվավոր` կլասիկ դավաճանի հորիզոնականը»։