Դասական Սոլյանկա
Բաղադրիչներ
Տավարի միս – 0,5 կգ
Ջուր – 3,5 լ
Կարտոֆիլ – 0,4 կգ
Ապխտած երշիկ – 200 գ
Եփած երշիկ – 200 գ
Թթու վարունգ – 4 հատ
Սոխ – 1 հատ
Գազար – 1 հատ
Տոմատի մածուկ – 2 ճ/գ
Բուսայուղ – 2 ճ/գ
Դափնու տերև – 2 հատ
Սև ձիթապտուղ – 5 հատ
Կիտրոն – 5 գ
Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Միսը՝ ամբողջական, և մաքրած, բայց չկտրատած սոխը եփել ամենացածր ջերմաստիճանում մեկ ժամ:
Միսը հանել արգանակից, կտրատել մանր կտորների։ Քամել արգանակը, դեն նետել սոխը։
Արգանակը նորից բերել եռման աստիճանի։
Կարտոֆիլը կտրատել և լցնել արգանակի մեջ։ Եփել 20 րոպե՝ ցածր կրակի վրա։
Տապակի մեջ ձեթ լցնել, տապակել քերած գազարը, խորանարդաձև կտրատած վարունգը և երկու տեսակի նրբերշիկները, ինչպես նաև խաշած տավարի միսը։ Տապակել 5-7 րոպե՝ երբեմն խառնելով։
Ավելացնել տոմատի մածուկ խառնել և ևս 3 րոպե եփել։
Տապակած զանգվոածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ, պղպեղ, դափնու տերև։ Եփեք ևս 10 րոպե։
Կիտրոնի կտրատած շերտերն ու ձիթապտուղները կարելի է լցնել կաթսայի մեջ կամ ավելացնել յուրաքանչյուր ափսեի մեջ։