Բաժիններ՝

«Այ, որ բոլորը հասկանան, որ ամեն ինչ սկսվում է բարձրագույն արժեքից՝ հայրենիքից, մնացած մարմինները կլինեն այնպիսին, ինչպիսին եղել են ժամանակին, կամ գուցե ավելի լավը». Տիգրան Նալչաջյան

Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Գոյ թատրոնի դերասաններից մեկի հարցազրույցը լսեցի։ Անունը չեմ տա, որովհետև ես իմ բնագավառի ներկայացուցիչների հանդեպ միշտ սոլիդարություն եմ պահում։ Իսկ Գոյ թատրոնի փակմանը ես շատ դեմ եմ, որովհետև այն քաղաքի լավագույն թատրոններից է` իր որակով, խաղացանկով, անձնակազմով ու դերասաններով։

Միայն կասեմ, որ տվյալ դերասանը վերջին տարիներին ինձ հասած տեղեկություններով ամեն գնով պաշտպանում էր այսօրվա իշխանությունների տապալած ու աղետի հասցրած քաղաքականությունը, և հիմա, երբ հերթը հասել է իրեն ու իր աշխատանքին` վիրավորված ու բորբոքված խոսում էր։

Այ, որ բոլորը հասկանան, որ ամեն ինչ սկսվում է բարձրագույն արժեքից` հայրենիքից ու լծվեն պաշտպանելու հայրենիքը արտաքին ու ներքին թշնամիներից` Գոյ թատրոնն էլ կլինի, Կամերային երաժշտական թատրոնն էլ, մնացած հիմնարկներն ու բիզնեսները և իհարկե ամենակարևորը` երկրի անվտանգության ապահովման երաշխավոր բանակն ու մնացած մարմինները կլինեն այնպիսին, ինչպիսին եղել են ժամանակին, կամ գուցե ավելի լավը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս