Բաժիններ՝

29-ամյա վարորդն ու 25-ամյա ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության բաժին

Մարտի 19-ի երեկոյան Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա:

Մինչ վարորդը ներկայացնում էր փաստաթղթերը, պարեկների աչքից չի վրիպել, որ ուղևորը մեքենայից իջել, քայլել է հակառակ ուղղությամբ և գրպանից գցել սպիտակ փաթեթ: Փաթեթը հայտնաբերվել է, իսկ 29-ամյա վարորդն ու 25-ամյա ուղևորը, երկուսն էլ՝ Մայակովսկի գյուղի բնակիչ, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031