Բաժիններ՝

Մետրոյի տարբեր կայարաններում ձերբակալվել են 24 և 26 տարեկան երկու երիտասարդ

Մարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։

Նրանք մետրոյի տարբեր կայարաններում ձերբակալել են 24 և 26 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Աբովյան քաղաքի բնակիչ։

Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգվածներ ու կաթուցիչ։

Երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական բաժիններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս