Ինչո՞ւ և ինչպե՞ս ընկավ Շուշին, և ո՞վ է մեղավոր դրա համար

Պատերազմից անցել է երկուսուկես տարի, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել, խորհրդարանում քննիչ հանձնաժողով է ձևավորվել, Շուշիի պաշտպանությանը մասնակցած զինծառայողների բազմաթիվ հարցազրույցներ են հրապարակվել, բայց առայսօր քաղաքի անկման հանգամանքները պարզաբանված չեն։ Իրադարձությունների ժամանակագրությունը վերականգնելիս պարզվում է, որ բերդաքաղաքի պաշտպանությունը պատշաճ կերպով չի կազմակերպվել, առկա ստորաբաժանումներին օգնական ուժ այդպես էլ չի հասել։

Առայսօր չի հրապարակվում քաղաքի ինքնապաշտպանության ղեկավարի անունը, այդ պատճառով Շուշիի անկման մեղքը դրվում է ում վրա ասես՝ Սեյրան Օհանյանից՝ մինչև Գագիկ Ծառուկյան և Արթուր Վանեցյան։

Թշնամին Շուշի է հասել Հադրութից, սկզբնապես չեն կարողացել մոտենալ Կարմիր Շուկայի ուղղությամբ, մեծ դժվարությամբ գրավել են Շեխեր գյուղը, Թաղավարդի մի մասը, ապա հաստատվել Ավետարանոց և Սղնախ գյուղերում։ Նոյեմբերի սկզբին Արայիկ Հարությունյանը Ղազանչեցոցի ֆոնին հեռուստաուղերձ է հղում, որում ահազանգում է թշնամու՝ Շուշիին մոտենալու մասին։

Ակնհայտ էր, որ ադրբեջանական հատուկջոկատայինները հենց բերդաքաղաքը նվաճելու հանձնարարություն ունեին։ Սակայն նույն Արայիկ Հարությունյանի՝ հետագայում գաղտնազերծված մի հեռախոսազրույց փաստացի պարզաբանում է նաև, թե ով է մեղավոր Շուշիի անկման համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս