Բաժիններ՝

Պանրի գնդիկներ

Բաղադրիչներ

Հալվող պանիր – 360 գ

Պաքսիմատ – 120 գ

Ալյուր – 60 գ

Ձու – 1 հատ

Սև պղպեղ, աղ

Բուսական յուղ՝ տապակելու համար

Մեղր՝  մատուցելու համար- 1-2 ճ/գ

Կանաչ սոխ՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Ձուն հարել, ավելացնել աղ և 2 ճ/գ ջուր։ Առանձին ամանի մեջ լցնել պաքսիմատը, մեկ այլ ամանի մեջ՝  ալյուրը։

Պանիրը մանր կտրատել։ Թաց ձեռքերով պանրից գնդիկներ ձևավորել և յուրաքանչյուր գնդիկ թաթախել ալյուրի մեջ, ապա ձվի ու պաքսիմատի մեջ։ Կրկնել երկու անգամ:

Դնել սառնարանում 10 րոպե։

Տաքացրեք տապակը շատ բուսական յուղով։ Պանրի գնդիկները լցնել ձեթի մեջ և տապակել 1-2 րոպե։

Ավելորդ բուսայուղը հեռացնելու համար այն տեղափոխեք խոհանոցային անձեռոցիկների վրա:

Գնդիկները մատուցել կտրատած կանաչ սոխով և մեղրով՝ ցողված սև պղպեղով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս