Բաժիններ՝

Թուրքիայում ընտրությունների ընթացքին կհետևի անվտանգության ավելի քան 600.000 աշխատակից

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է երկրի ուժային կառույցների ավելի քան 600 հազար աշխատակից ներգրավվել մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին անվտանգությունն ապահովման նպատակով:

Այս մասին մարտի 13-ին հաղորդագրություն է տարածել երկրի ՆԳՆ-ն:

Ներքին գործերի նախարարությունն ընտրատարածքների անվտանգությունն ապահովելու համար 326 հազար աշխատակից կուղարկի, իսկ Ժանդարմերիայի բարձրագույն հրամանատարությունը՝ 200 հազար:

Անվտանգության ապահովման գործում կներգրավվեն նաև առափնյա պահպանության հրամանատարությունը և անվտանգության ընկերությունների աշխատակիցները։

Ընդգծվում է, որ քվեարկության օրը զենք կրելու իրավունք կունենան միայն ընտրատեղամասերի անվտանգության ապահովման գործում պաշտոնապես ներգրավված աշխատակիցները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031