
Հաստատվել է «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման» ուղեցույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 2502-Ա/2 հրամանով հաստատվել է «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման» ուղեցույցը։
Ուղեցույցը մշակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակում իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի արդյունքների, հաշվետվությունների, երիտասարդական աշխատողի և աշխատանքի միջազգային փորձի հիման վրա:
Ուղեցույցը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են կրթական և վերապատրաստման ծառայությունների մատուցմամբ և հայտ են ներկայացնում պետական ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի կազմակերպման համար:
Ուղեցույցը կարող է օգտակար լինել նաև այն երիտասարդական կազմակերպություններին, երիտասարդական կենտրոններին, երիտասարդների հետ սերտ աշխատող ցանկացած կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց, ՏԻՄ-երում գործող և երիտասարդական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներին, որոնք նպատակ ունեն կատարելագործելու աշխատողների ունակություններն ու հմտությունները: