
Քուֆթա

Բաղադրիչներ
Տավարի ծեծած միս՝ հատուկ քուֆթայի համար – 1 կգ
Ձու – 1 հատ
Ալյուր – 2 ճ/գ
Աղ, սև պղպեղ
Կաթ – 200 մլ
Սոխ – 1 հատ
Կոնյակ – 50 մլ
Հալած կարագ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Սոխը կտրատել փոքր խորանարդների և ավելացնել քուֆթայի մսին։ Այնուհետև ավելացնել մյուս բոլոր բաղադրիչներն ու հարել հարիչով։
Մեծ կաթսայի մեջ ջուր լցնել, աղ ավելացնել և եռացնել։ Ջուրը եռալուն պես կրակն իջեցնել և քուֆթայի միսը գնդաձև դնել եռացող ջրի մեջ։ Եթե կաթսան շատ մեծ է և մսագնդներն իրար չեն դիպչի, կարող եք մի քանի գունդ միաժամանակ եփել։
Եփել 35-40 րոպե։
Պատրաստի քուֆթան ջրից հանել, նեղ շերտերով կտրատել, վրան կարագ դնել և մատուցել։