Բաժիններ՝

«Երկրում ամենաէժան բանը դոլարն է». թուրք վերլուծաբան

Թուրքական «Sözcü» թերթի վերլուծաբան Մուրաթ Մուրաթօղլուն արտահանման և արտաքին առևտրի դեֆիցիտի վերաբերյալ հոդված է հրապարակել՝ գրելով. «Թուրքիայում ամենաէժան բանը դոլարն է»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հեղինակը նախ համեմատել է 2021-ի ու 2022-ի փետրվար ամսի տվյալներ, ըստ որի արտահանումը նվազել է 6.4 տոկոսով, իսկ ներմուծումն ավելացել է 10.6 տոկոսով: Հեղինակի պնդմամբ՝ այս վատթարացումը հնարավոր չէ պատճառաբանել երկրաշարժով, քանի որ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ երկրաշարժիհետևանոքվ չէր կարող այսքան տարբերություն լինել:

Ապա, գալով գնաճին, արձանագրել է, որ երկրում միայն դոլարը չի թանկացել:

«Ի՞նչը գրեթե չի թանկացել վերջին 8 ամսում: Լվացքի միջոցնե՞րը, գրենական պիտույքնե՞րը, բադրիջա՞նը, վարու՞նգը: Ոչ… Պատասխան՝ դոլարը: Սա նշանակում է, որ դա ամենաէժան բանն է, որ կարելի է գնել շուկայում, ինչքան էլ փորձեն, չեն կարող նվազեցնել ներմուծումը և արտաքին առևտրի դեֆիցիտը»,- եզրափակել է Մուրաթօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031