Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Ուշադրություն
Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 7-10 մ/վ, մարտի 5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ, 6-ին՝ 27-32 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։