
Մահացել է ամերիկյան դերասան Թոմ Սայզմորը

Ամերիկացի դերասան Թոմ Սայզմորը, ով հայտնի է «Փրկել շարքային Ռայանին» («Saving Private Ryan») ֆիլմով, 61 տարեկանում մահացել է։ Մահվան մասին հայտնել է նրա մենեջեր Չարլզ Լագոն։
Variety ամսագիրը նշում է, որ փետրվարի 18-ին Սայզմորը հոսպիտալացվել էր, քանի որ կաթվածի պատճառով նրա մոտ առաջացել էր գլխուղեղի անևրիզմ։ Այդ օրվանից դերասանը կոմայում էր և գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Դերասանը հայտնի է նաև «Wyatt Earp», «Pearl Harbor», «Black Hawk Down» ֆիլմերում իր մարմնավորած կերպարներով: