Բաժիններ՝

«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «Կայուն»-ից «Դրական» կանխատեսմամբ

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ, իսկ ընթացիկ տարվա փետրվարին պաշտոնապես տեղեկացրել է, որ գործակալությունը 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երևանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երևանի «B+» մակարդակում հեռանկարը «Կայուն» կանխատեսումից «Դրական» կանխատեսման:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ սա կարևոր ձեռքբերում է համայնքի համար, հաշվի առնելով, որ գործակալությունն ունի բավարար հիմքեր ու փաստում է նշանակալի իրողություններ, որոնք ազդում են վարկանիշի հեռանկարի բարելավման, ինչպես նաև՝ տնտեսական միջավայրի գնահատականի վրա՝ բյուջետային, հարկաբյուջետային, ներդրումային առումով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728