«Թալիբան»-ը վերացրել է ԻՊ հրամանատարին, որը պատասխանատու էր Աֆղանստանում դեսպանատների վրա հարձակման համար
Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժումը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղի՝ «Վելայաթ Խորասան»-ի հրամանատարի ոչնչացման մասին:
Թալիբները նշում են, որ նա պատասխանատու Էր երկրում օտարերկրյա ներկայացուցչությունների վրա հարձակումների համար:«Անցած գիշեր Քաբուլ քաղաքի Խայրխանա շրջանում գործողության ընթացքում սպանվել Է ԻՊ-ի երկու անդամ, որոնցից մեկը՝ Քարի Ֆաթեհը, ԻՊ-ի Խորասանի մասնաճյուղի կարևոր պաշտոնատար անձ էր», – այսօր հայտնել է «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։
Նրա խոսքով՝ Քարի Ֆաթեհը Խորասանում ԻՊ-ի հրամանատարն էր, որը պատասխանատու Էր Կունար նահանգի համար։ «Վերջին հարձակումները Քաբուլում օտարերկրյադեսպանատների, մզկիթների և այլ օբյեկտների վրա իրականացվել են նրա անմիջական ղեկավարությամբ», – հայտնել Է Մուջահիդը։ Մուջահիդը նաև հավելել է, որ ավելի վաղ թալիբների գործողության ընթացքում ոչնչացվել էր Հնդկական ենթամայրցամաքում ԻՊ-ի պարագլուխ Ամին Ահանգարը, իսկ ԻՊ-ի շատ անդամներ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ, ձերբակալվել են։