
«Ուսուցիչը». Հրանտ Վարդանյանը ֆիլմ է նկարահանել Տիգրան Հեքեքյանի և 30-ամյա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասին

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆիլմ է նկարահանել Տիգրան Հեքեքյանի և 30-ամյա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասին, որը Հ1-ի եթերում կցուցադրվի փետրվարի 24-ին, ժամը 17:30-ին:
«ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆ… Մարդ-ուսուցիչ, Մարդ-ֆենոմեն… Մարդ՝ գերհզոր ներաշխարհով, շատերի համար անհասկանալի չափերի հասնող սիրով ու նվիրումով, ում հոգում երգ ու սեր կա, ում մատները կախարդական մեղեդիներ են հյուսում, հյուսում նաև ճակատագրեր։
Հայ երեխաների քանի՜ սերունդ է կրթվել Մաեստրոյի ձեռքերի շարժումների ներքո, նրա կառուցած ազնվության կղզյակ-աշխարհում, որ կոչվում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ՝ աշխարհի լավագույն մանկական երգչախմբի տիտղոսը վայելող ազգային մեր արժեքը»,- ասված է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆեյսբուքյան էջում։