«Մենք գտնվում ենք այն իրավիճակում, երբ պայմանական արևելքն ու արևմուտքը ամենօրյա ռեժիմով ավելի ու ավելի են բարձրացնում խաղադրույքները»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը «Այսօրվա և վաղվա Հայաստանը, ի՞նչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով քննարկման ժամանակ խոսելով առաջիկայում 2 տարով Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքների մասին, անդրադարձավ նաև ՌԴ ԱԳՆ-ի երեկ տարածած հայտարարությանը։