
Նշվել է դափնու տերևի անսպասելի վտանգի մասին

Հայտնի համեմունքը կարող է ամրապնդել իմունային համակարգը, ունի հակաբորբոքային հատկություն, սակայն կարող է վնասել հղիների առողջությանը։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ Sputnik ռադիոյին հայտնել է ֆիտոթերապեւտ Անդրեյ Ստեպենսկին։
Բազմաթիվ օգտակար հատկություններ են վերագրվում դափնու տերևին, համեմունքը կարող է բարձրացնել օրգանիզմի իմունային պաշտպանությունը, թեթևացնել ռևմատիկ ցավերն ու մաշկի ցաները։ Բայց որոշ դեպքերում դափնու տերեւը կարող է վնասակար լինել առողջության համար։
«Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոցը դափնու տերև օգտագործելու հակացուցում է, քանի որ այս համեմունքը կարող է գրգռել լորձաթաղանթները։ Հղիության ընթացքում դափնու տերևները չի կարելի մեծ քանակությամբ օգտագործել»,- զգուշացրել է մասնագետը։
Բուսաթերապեւտը նշել է, որ առողջ մարդու համար դափնու տերեւի թուրմերի օգտագործումը վտանգավոր չէ։ Ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել մրսածության կամ վիրուսային վարակների դեպքում, սակայն խմելուց առաջ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սննդաբան Ստարոդուբովան ցրել է կծու համեմունքների մասին տարածված միֆը։