Պատմականորեն և աշխարհագրորեն այնպես է ստացվել, որ համեմունքները դարձել են մեր խոհարարական կյանքի անբաժանելի մասը: Համաձայնեք, որ դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու խոհանոցն առանց բուրումնավետ պարունակությամբ տարաների և փաթեթների: Համեմունքներն ազդում են ոչ միայն մթերքի համային հատկությունների, այլև մեր առողջության վրա, ինչի մասին խոսում են ինչպես հին բժշկական գրառումները, այնպես էլ՝ վերջին գիտական հետազոտությունները:
Հայտնի համեմունքը կարող է ամրապնդել իմունային համակարգը, ունի հակաբորբոքային հատկություն, սակայն կարող է վնասել հղիների առողջությանը։ Այս մասին Sputnik ռադիոյին հայտնել է ֆիտոթերապեւտ Անդրեյ Ստեպենսկին։