Բաժիններ՝

Տեղեր կան՝ շատ փնթի գործ են արել. Հրաչյա Սարգսյանը դժգոհեց նոր կանգառասրահներից

Ճանապարհային նշանների կիրառմամբ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը: Քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկությունը հայտնեց Տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց. «Գիտե՞նք, թե որ փողոցներում են ծանր ավտոմեքենաների մուտքն արգելելու»: Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ կսկսեն Փոքր կենտրոնից:

Քաղաքապետը հանձնարարեց վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը:

Ապա Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրություն է արվել վարչական շրջանների կանգառասրահներում:

Կարդացեք նաև

«Կան մի քանի կանգառասրահներ, որոնց տեղադիրքերը պետք է փոխվեն»,- ասաց նա:

Քաղաքապետն էլ նկատեց. «Տեղեր կան՝ շատ փնթի գործ են արել»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհել էր կանգառասրահներից՝ հայտնելով, որ նոր դրված կանգառասրահների նստարաններն արդեն ժանգոտած են և, քանի որ հետերաշխիքային սպասարկման ժամանակահատված կա, պետք է ծանուցել պատասխանատու կազմակերպությանը։

Ապա նշել էր, որ տեխնիկական բնութագրով գրված է, որ պետք է փոշեներկված լինի, ինչը նշանակում է, որ դա վառարանի մեջ պետք է անցնի։

«Իսկ իրանք սահմանափակում են այդտեղ դրել, լենտերն էլ օդում թռնում են, ես եմ կտրել։ Նենց որ, մրցույթը հաղթող կազմակերպությունը, որն արել է դա, ենթադրում եմ՝ բոլոր նստարանները նույն ձև է արել՝ չի փոշեներկել»,- ասել էր քաղաքապետը:
Հայկ Սարգսյանն էլ հայտնել էր, որ  կտան փորձաքննության։

 

Տեսանյութեր

Լրահոս